Յօդուածներ
ՍԵՒ ՈՒԺԻ ԳԱՂՏՆԻՔԸ 31.10.2015 Հայաստանի ներկայ իշխանութիւնը մի վարչախումբ է, որ երկիրը մինչեւ կոկորդ թաղել է ստի, կեղծիքի, բարոյազրկութեան, ստրկամտութեան, բռնութեան, հանցագործութեան, ամօթալի սպառողականութեան, կենդանական ստորագոյն բնազդների թանձրատիղմ ճահճի մէջ:
ԺՊԻՏԸ 25.10.2015 Տարիներ առաջ ես մի առիթով անցողակի սեղմել էի նրա ձեռքը, իսկ այժմ նրան հանդիպում էի առաջին անգամ:
ՄԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ 20.10.2015 (armtimes.com/hy/read/9756)
Երբ յայտնի դարձաւ, որ Հայաստանի կառավարութիւնը որոշել է Հայոց լեզուն ոչնչացնելու գործընթաց սկսել, ինձ մի պահ թուաց, թէ հայ ոստիկանների արիւնարբու ոհմակը հերթական անգամ յարձակուել է յօշոտելու մի հայ անմեղ-մեղաւոր երիտասարդի եւ նրա բզկտուած ու խոշտանգուած դիակն՝ ի տես հազարաւոր այլ մսացուների, դուրս շպրտելով ոստիկանատան լուսամուտից՝ նստած գրում է իր հերթական զեկոյցը հերթական ինքնասպանութեան մասին։
ԼՈՒՍԱԲԱՑԻՑ ԱՌԱՋ 15.10.2015 («Ժամանակ», 14․03․2008թ․)
Մարտեան սպանդի անմեղ զոհերի յիշատակին
Խաւարն աւելի է թանձրանում լուսաբացից առաջ:
ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ԾՆՈՒՆԴԸ, 2003թ. 01.10.2015 Կար ժամանակ, երբ մարդիկ խօսքի կարիք չունէին...
ԶՈՀ ԵՒ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ 30.09.2015 Երբեմն ինձ կշտամբելու պէս հարցնում են, թէ հնարաւոր չէ՞ր արդեօք այնպէս անել, որ Արմէնը չզոհուէր: Գուցէ նաեւ՝ հնարաւոր էր: Բայց դա կլինէր բոլորովին մէկ այլ գիրք մէկ ուրիշ հերոսի մասին:
ՆԱՐԵԿԻ ԼՈՅՍԸ, 1988թ․ 20.09.2015 Վաղուց ինձ անվերջ տանջում է մի զգացում, որ ես անընդհատ փորձում եմ թաքցնել, հալածել, վանել, շրջանցել, բայց չեմ կարողանում․ ինչպէս էլ պտտւում եմ՝ ելնում է իմ դէմ։
Հոգեգիտակցութեան արուեստը յայտնատեսական մղումով ներսից վերստեղծում է աշխարհը՝ որպէս մի այնպիսի գոյավիճակ, որի առնչութեամբ իրերն ու իրադրութիւնները հանդէս են գալիս իբրեւ հոգեգիտակցական բաղադրիչներ, որոնք լքելով զգայական ընկալման ձեւերը՝ դառնում են հաղորդական ազդակներ դէպի մի համապարփակ ու վերին իրականութիւն, որ է գերգիտակցութիւնը:
ՌԻԼԿԷԻ ՄԱՍԻՆ, 1987թ․ 01.09.2015 Ռիլկէի «Մալթէ Լաուրիդս Բրիգէի գրառումները» վէպը «յետինների» թւում չէ, քանի որ այն հայեացքը, որով բացւում է կեանքը ե՛ւ բանաստեղծութեան մէջ, ե՛ւ արձակում, խորն է, անկրկնելի եւ նման է «վարդի, ծաղկին այդ՝ լի ու անթիւ, որի մարմինը բաղկացած է միայն փայլից եւ անսպառ է՝ իբրեւ առարկայ»։
Այն ինչ ասւում է այստեղ, ո՛չ հին է, ո՛չ նոր, որովհետեւ ճշմարտութիւն է։








